ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.07.2020 12:19 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 20-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 10.10-ին, Երևանի էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 79-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 46-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքից Նոր Հաճընի կամուրջ ընկած ճանապարհահատվածում իրար են բախվել երեք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Տավուշ գյուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 43-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: