Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մայիսի 21-ին, ժամը 05.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 15.40-ին, Երևանի Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 08.50-ին, Երևանի Արտաշատի խճուղում «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 20.20-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 12-ամյա տղա և հայտնել, որ հեծանիվից ընկել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային։
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 01.50-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Դ. Անհաղթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 30-ամյա վարորդը ու «Տոյոտայի» 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե պատնեշին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 22-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կամրջի տակ. 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. 25-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին` իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 1-ին փողոցում «Հովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արցախյան խճուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 21-ին, ժամը 12.18-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ մայիսի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2-Ջերմուկ ճանապարհի 4-րդ կմ-ին «Տոյոտա Սքիոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մեքենայի վարորդն է։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: