Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
ԼՐԱՑՎԱԾ 18․05․20
Մարտի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 09.40-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 21.35-ին, Երևանի Տ. Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶել-32213» միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 59-ամյա ուղևորուհին ընկել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 09.30-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում «Հիգեր» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 20.40-ին, 31-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է մարտի 17-ին Երևանի Սվաճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 26-ամյա վարորդը, «Օպելի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 18.20-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել երկու «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարտի 20-ին, ժամը 15.20-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-21011» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաների. «ԲՄՎ-ի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 21-ին, ժամը 23.45-ին, Երևանի Ազատամարտիկների և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ ճանապարհամերձ տան դարպասին. ընթացող մեքենայի 32-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101-ի» 40-ամյա վարորդը և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 160-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Դեու Լեգանզա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 52-ամյա վարորդը և չորս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Թալին-Թաթուլ միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և շրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21013-ի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի ԻՕ-ի» 31-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մոսկվիչի» 68-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 19-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանաքարերին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: