1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

23.05.2020 13:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 21-ին, ժամը 03.00-ին, Երևանի Շիրազի, Գ. Չաուշի և Մազմանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է հենասյանը. 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 22-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանատան աստիճաններին և պատին. 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 22-ին, ժամը 20.30-ին, Երևանի Շերամի փողոցում «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 22-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը և 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում ինքնավթարի ենթարկվելու հետևանքով 30-ամյա քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: