1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

23.08.2018 12:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

***
Օգոստոսի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ բախվել են «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ։ «Հոնդա»-ի 38 և 44-ամյա ուղևորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն 2-րդ թաղամասի 7-րդ շենքի բակում վրաերթի է ենթարկել 6-ամյա մի երեխայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտ բախվել են «Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ինֆինիտի»-ի 19-ամյա ուղևորուհին և «Մերսեդես»-ի 27 և 28-ամյա ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլ։ Մոտոցիկլիստը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 02.20-ին, Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ։ «Մերսեդես»-ի 41-ամյա ուղևորուհին բուժօգնության է դիմել բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 և 6-ամյա երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 17.10-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Շահումյան գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի։ «ԳԱԶ-3110»-ի 27-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել են երկու «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճանփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով 58-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի և «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթգծի հատման կետում բախվել է դեպի Սոթքի կայարան ընթացող գնացքի վագոնին։ «ՎԱԶ-21099»-ի վարորդն ու 3 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: