1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.06.2020 12:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ. 25.06.20թ.

Հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 19-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2106-ի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 20.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 01.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 46-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.00-ին, Երևանի Սարի թաղի 20-րդ և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. քաղաքացին եղել է տաքսի մեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ագարակ-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Շևրոլե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում իրար են բախվել «ԿԻԱ Սորենտո» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101-ի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 23.10-ին, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 03.50-ի սահաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ 4» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում բախվել է էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: