1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.07.2020 11:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 23-ին, ժամը 12.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 34-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 20-ին, ժամը 16.45-ին, Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում, որտեղ իրար են բախվել իր «Միցուբիշին» և մի «Նիսան» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 15.35-ին, Երևանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 19.20-ին, Երևանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավազակույտին. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 20.40-ին, Երևանի Հասրաթյան և Զաքարիա Սարկավագի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 42-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Տափերական-Գինեվետ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԻԺ» և «Ռենո Մաստեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո Մաստերի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Գեղարդի խճուղիում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և ինքնավթարի ենթարկվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բջնի գյուղին հարակից դաշտում «Բելառուս» տրակտորը կողաշրջվել է. 58-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկի բակում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անի թաղամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա» մոտոցիկլետի. 36-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 42-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: