ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

24.08.2018 15:31 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

***
Օգոստոսի 22-ին, ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու. նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 14 շենքի մոտ բախվել են «Ռենո» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 25-ամյա ուղևորը վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 20.25-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում թիվ 37 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով 56-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փիրումյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու և թողնելով ճանապարհին` հեռացել:
Տղամարդը բուժօգնություն է ստացել շտապ օգնության կողմից և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցների խաչմերուկում բախվել են «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 01.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու մոտ բախվել է ՃՈ պահակակետին. վարորդն ու 3 ուղևոր՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 11.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի 56/9 հասցեի մոտ բախվել են «Ֆոլքսվագեն», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. Հաջորդ օրը, ժամը 13.20-ին, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 20.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վիլնյուսի փողոցի 73/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 12.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել են «Հոնդա», «Շևրոլետ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, «Օպել»-ի վարորդը բուժօգնության է դիմել բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Երևանյան 1/1 հասցեում գտնվող «3Ֆ » գազալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, և վարորդն իր մեքենայով տուժողին տեղափոխել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Շենավան-Արագած ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Լանջազատ-Արևշատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախապատրասատվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան Բամբակաշատ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կենտրոնական փողոցի 136/2 հասցեում գործող ավտոլվացման կետի հենասյանը և կողաշրջվել։ Վարորդն ու 13-ամյա տղան վնասվածքներով դիմել են բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին բախվել է ճանապարհի մետաղյա արգելապատնեշին ու կողաշրջվել, ինչի հետևանքով 71-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող պատին և կողաշրջվել։ Վարորդին շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 318-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121» -ի 45-ամյա ուղևորուհին վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: