Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 24-ին, ժամը 20.50-ին, Երևանի Ջանիբեկյան և Շինարարների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 58-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 00.10-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2114-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 31-ամյա վարորդը և 23-ամյա մյուս ուղևորը տեղում ստացել են բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Արցախի պողոտայում երթուղային ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 68-ամյա քաղաքացին սրահում ընկել է. նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 41-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 34-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ձեռքը մեքենայի դռան տակ թողնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մարտի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նարեկ գյուղում վագոն-տնակին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21013», «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 57-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101-ի» 40-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 40-ամյա վարորդը, «ՎԱԶ-2107-ի» 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 01.05-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 20-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: