ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

25.05.2020 12:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 9-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. մայիսի 23-ին մեքենաներից մեկի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 23-ին, ժամը 23.40-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում «Ռ-3 250» մոտոցիկլը կողաշրջվել է. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Ոսկեհատ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 63-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2114-ի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 23-ին, ժամը15.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ. Սարգսյան փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 09.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 27-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 09.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաներն իրար կապող կամրջի վրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարերին ու կողաշրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 21-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 52-րդ կմ-ին «Տոյոտա Արիստո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 և 4 տարեկան երկու աղջնակների և 56-ամյա քաղաքացու. վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է վրաերթը կատարողի ինքնությունը. նա նույն օրը, ժամը 23.50-ին, բերման է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 56-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Առինջ գյուղի, «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտ իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿամԱԶ-ի» 27-ամյա վարորդը տեղում շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: