Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 23-ին, ժամը 17.20-ին, Երևանի Հերացու փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու և բախվել կայանված «ԳԱԶ-33022018» ու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. 51-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 21.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին, ցուցանակին, ապա վրաերթի ենթարկել 31-ամյա և 40-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 03.50-ին, Երևանի Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 17.40-ին, Երևանի Կիևյան կամրջի վրա իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 17.50-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 13.15-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ» բեռնատարներ. «Ֆորդի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մոլդովական փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 08.10-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հոնդա», «Ֆորդ» ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների. «Օպելի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը. «Օպելի» 32-ամյա վարորդը և 31-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական
վնասվածքներով բուժօգնության է դիմել «ՎԱԶ-2107»-ի 81-ամյա վարորդը և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Քադի» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ բնակավայրի վարչական տարածքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ձորը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: