ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.05.2020 12:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 25-ին, ժամը 10.35-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 11.20-ին, Երևանի Կորյունի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 12.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2170» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 20.40-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը19.15-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցոմ իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը18.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 24-ին, ժամը 20.45-ին, Երևանի Հր. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 00.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը և «Օպելի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 09.30-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 12.00-ին, Երևանի Տիչինայի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 00.40-ին, Երևանի Գայի պողոտայում «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին. «Մերսեդեսի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության հրապարակում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» վարորդը միաժամանակ վրաերթի է ենթարկել «Ինֆինիտիի» մոտ կանգնած երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«ՎԱԶ-2106-ի» 30-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆիատ Իվեկո» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: