Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 26-ին, ժամը 21.55-ին, Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. 23-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 16.25-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 02.25-ին, ոստիկանության Բազումի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով:
Մարտի 26-ին Բազումի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մարտի 19-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա սյանը. 36-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենան հրկիզվել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 1-ին կմ-ին «Սքանիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. 23-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: