Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մազդա», «ՎԱԶ-2121», «Տոյոտա» և կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 30-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորուհին, «ՎԱԶ-2121-ի» 20-ամյա և «Տոյոտայի» 27-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շիրակի փողոցի և 5-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Պորշ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099-ի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 27-ին, ժամը 13.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքեայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 53-րդ կմ-ին «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 36-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մխչյան գյուղի ճանապարհին բախվել է կայանված «ՎԱԶ-2106» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև վրաերթի է ենթարկել այդ մեքենաների մոտ կանգնած և «ՎԱԶ-2106-ի» վարորդին օգնություն ցուցաբերող 39 և 33-ամյա քաղաքացիների. «ՎԱԶ-2106» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաների վարորդներն ու վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 27-ին, ժամը 13.55-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում «Պեժո 406» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, ապա իր մեքենայով նրան տուն տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: