1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

29.10.2019 12:06 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցում իրար են բախվել «Օպել», «ԲՄՎ», «Հունդաի» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Ռենո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.05-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել դաշտի մեջ. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան գյուղում իրար են բախվել «Նիսան» մակնիշի 2 ավտոմեքենա. 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներ, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի 79-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում բախվել է կամրջի աջակողմյան բետոնե պատնեշին, 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա. վարորդներն ու 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը13.00-ի սահմաններում, «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղի ավազահանքի մոտ դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուտ և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: