ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

31.03.2020 10:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Պել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին ու ծառին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա էլեկտրական հենասյանը, որին ամրացված լուսարձակն ընկել է կայանված «Մերսեդեսի» վրա. «Հունդաիի» 41-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ-ի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լազյան և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի-Զառիթափ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 30-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: