Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 28-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 32-ամյա քաղաքացին հայտնել է, որ Երևանի Ֆրիկի փողոցում կայանած իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և իրեն վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 28-ին, ժամը 11.10-ին, Երևանի Ազատամարտիկների և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 27-ին, ժամը 17.50-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Շեւրոլե» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 28-ին, ժամը 08.45-ին, Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես Մայբախ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: