Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.45-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.45-ին, Երևանի Շերամի փողոցում «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 17.15-ին, Երևանի Հ. Ներսիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Էջմիածին-Չոբանքարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում իրար են բախվել «Ֆորդ Ֆոկուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 42-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 57-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի մաքսատան տարածքում «Վոլվո» մակնիշի բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ԿամԱԶ-ի» 32-ամյա վարորդը մնացել է երկու մեքենաների արանքում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: