Մեքենան ընկել է ջրատարը. վարորդը մահացել է
17.01.2022 11:01
ՃՏ պատահարներ
Հունվարի 16-ին, ժամը 18.55-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Լուսառատ-Եղեգնավան ճանապարհին՝ Եղեգնավան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Վարորդը՝ 67-ամյա Գարուշ Ստեփանյանը, մահացել է, ուղևորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: