Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 2-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՈւԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-315195»-ի 25-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Բոգդան-2110» և «Սուզուկի SX 4» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի SX 4»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը. 41-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 127,5-րդ կմ-ին «Սկանիա» կցորդիչով բեռնատար մեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Պտղավան գյուղում «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան անվադողի պայթյունի հետևանքով կողաշրջվել է և ընկել ձորը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: