1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.04.2021 15:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 21-ին, ժամը 22.25-ին, Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և երեք «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ներից մեկի 24-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը, մյուսի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 17.30-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «ԳԱԶել» միկրոավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 21-ին, ժամը 18.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Սամանդ», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 21-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շարուրի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎի» 18-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 02.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորուհին և «Ֆոլքսվագենի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 21-ին, ժամը 20.20-ին, Երևանի Կիևյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 10.50-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արարատի մարզի Բյուրավան գյուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա հեծանվորդի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի դաշտամիջյան ճանապարհին մոտոցիկլետը կողաշրջվել է. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 1-ին փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Մարչի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բաղրամյան-Շենիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Վեկտրայի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: