ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

13.04.2021 11:04 ՃՏ պատահարներ
23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 12-ին, ժամը 14.20-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձը մահացել է: Պարզվել է, որ ժամը 13.50-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին. 23-ամյա վարորդ Արամ Դավթյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: