ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.06.2021 10:58 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 15-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Դեու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե ճաղավանդակներին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 67-ամյա վարորդը, «Նիսանի» 27-ամյա վարորդը եւ 26-ամյա ուղևորը, մյուս «Մերսեդեսի» 67-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ հատվածում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 44-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21074»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. «Օպելի» 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Շահումյան փողոցում «Լադա Գրանտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 14.05-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Շկոդա Յետի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 37-ամյա վարորդը և «Շկոդա Յետիի» 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: