ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.11.2021 11:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող ճանապարհին իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 20-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 08.45-ին, Երևանի Կորյունի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Յագուար» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 11.00-ին, 40-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Աշտարակի խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 10.45-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Շկոդա», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հյուսիս-Հարավ մայրուղում՝ Սիլիկյան թաղամասի մոտ, իրար են բախվել «Մինի Կուպեր» և «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաներ. «Իսուզուի» 54-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 10.15-ին, Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հունդաի», «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 08.25-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Միցուբիշի», «Քրայսլեր» և «Վոլտեկս» մակնիշի ավտոմեքենաներ. «Վոլտեկսի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 22.25-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում «ԿամԱԶ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 00.25-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևանի Վ. Վաղարշյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 47-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 08.40-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 29-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տաշքենդի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհին «ԳԱԶ- 413» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է կիրճը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի և Մ. Մկրտչյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» ավտոկռունկ և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 83-ամյա կնոջ ազգականը հայտնել է, որ նա վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջը:
«Մերսեդեսի» վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: