ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

16.03.2020 14:04 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Լրացված 31․03․20թ

***
Մարտի 14-ին, ժամը 23.50-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երեւանի Սեբաստիայի և Բագրատունյաց փողոցները միացնող կամրջի բետոնե հենասյանը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 02.10-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին և ծառին. 35-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 01.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 58-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Նանսենի զբոսայգում ընկել է:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.20-ին, Նանսենի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 08.10-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես», «Ֆորդ» և «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 11.55-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Անկախության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Երեւանի Հերացու փողոցում անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով գլխով խփել է դիմապակուն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Դավիթ Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» եւ երկու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիներից» մեկի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 27-ամյա վարորդը, 26-ամյա ուղեւորը և «ՎԱԶ-2106-ի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 22-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Եղիշե Չարենցի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջի» 61-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 15-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները և «Օպելի» 41-ամյա ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ :

***
Մարտի 14-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը և պատին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 30-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 16.30-ին, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 15-ին, ժամը 16.50-ին, Երեւանի Հ. Հովհաննիսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 15-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 8-ամյա տղա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.15-ին, Երեւանի Նոր Արեշ թաղամասում քառանիվ մոտոցիկլետի վարորդը վրաերթի է ենթարկել տղային:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 15-ին, ժամը 19.45-ին, Երեւանի Սվաճյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «Հայասա» մոտոցիկլետ. 22-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 15-ին, ժամը 01.45-ին, Երեւանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարե պատնեշին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 15-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարտի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ոստան-Այգեպատ ճանապարհի 1-ին կմ-ին իր վարած «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել առվակը, ինչի հետևանքով ինքը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: