Գրպանից մեթամֆետամինով փաթեթ նետած երիտասարդին համայնքային ոստիկանները ձերբակալել են

Սեպտեմբերի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի և Աշտարակի բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Զվարթնոց տաճարի տարածքում մոտեցել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ գրպանից փաթեթ է նետել։
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երիտասարդի նետած փաթեթը՝ կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով։
Նա և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: