Ուժեղացված հսկողության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են ատրճանակներ, դանակ և թմրամիջոցով փաթեթներ
Հոկտեմբերի 31-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած ուժեղացված հսկողության ընթացքում հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի 9 փաթեթ, կաթուցիչ և դանակ: Բացահայտվել է գողության 1 դեպք։ Միաժամանակ, հայտնաբերվել է նաև ապօրինի պահվող 3 ատրճանակ:
Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
