Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց
25.02.2020 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները փետրվարի 24-ին, ժամը 22.30-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղից բերման են ենթարկել 47-ամյա Գարեգին Ե.-ին, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 353.1 հոդվածի (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: