Հայտնաբերվել է թմրանյութ. պարեկների հերթական բացահայտումը
01.11.2021 17:23
Արձանագրված դեպքեր

Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի ծառայողները Նալբանդյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով:
Նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և թղթե չորս փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, յուրաքանչուրի կշիռը՝ շուրջ երկու գրամ:
Մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են: