ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկային ոստիկանները ավտոմեքենայից թմրանյութ են հայտնաբերել

Պարեկային ոստիկանները ավտոմեքենայից թմրանյութ են հայտնաբերել

Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Բագրատունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահից տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող դեղնականանչավուն զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: