ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում թմրանյութ էր պահում. պարեկների բացահայտումը

Փետրվարի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթ Բեկի փողոցից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 44-ամյա մի բնակչի:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 4 գրամից ավելի:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: