ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

06.12.2021 12:12 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1476 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 63, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 229 անձ։ 75 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ առանց համարանիշերի, 6-ը՝ կեղծված համարանիշերով, 6-ը՝ փոխարինված համարանիշերով, 20-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 30-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 218-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։  Բացի այդ, պարեկաները  ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 41 անձի՝ հայտնաբերելով 2 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։