ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

08.11.2021 13:59 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 1-ից 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 251 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական վկայականի՝ 268 անձ։ 156 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 19-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 199-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 26 անձ և հայտնաբերվել  4 հետախուզվող։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։