ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

15.11.2021 14:28 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 7-ից 14-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1573 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 261 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական վկայականի՝ 250 անձ։ 105 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 12-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 188-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 30 անձի, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերել են 1 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։