Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հունվարի 2-ից 9-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1159 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 108 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 114, առանց վարորդական իրավունքի վկայականի` 286 անձ։ 90 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 38-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 111-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները հայտնաբերել են 7 հետախուզվողի, ինչպես և, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 32 անձի՝բացահայտելով հանցագործության դեպքեր, որոնց առանձին կանդրադառնանք։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։