1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կոտայքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 6-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում ծառայող Կոտայքի պարեկները վարորդական իրավունքի վկայական չունենալու և լուսաթափանցելիության խախտմամբ ապակիներով երթևեկելու համար կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում, սակայն, պարեկների կասկածն է հարուցել նաև ուղևորի վարքը: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա ուղևորը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Այստեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են շագանակագույն և կանաչ զանգվածներով երկու փաթեթ ու մեկ կաթուցիչ: Նա հայտնել է, թե շագանակագույն զանգվածն ու կաթուցիչում եղած «շոկո» տեսակի թմրանյութը գնել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ մարիխուանան ինքն է պատրաստել` իր քաղած կանեփից: Երիտասարդը նաև հավելել է, որ այդ ամենն իր օգտագործման համար էր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Սեպտեմբերի 17-ին Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին ծառայություն իրականացնող Կոտայքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենո» մակնիշի մի մեքենա: Ուղևորի կոշիկի մեջ նկատելով կաթուցիչ` պարեկները նրան և վարորդին թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ չարենցավանցի 21-ամյա ուղևորի կոշիկի մեջ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ երևանցի 63-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ իրենն է նաև փաթեթի մեջ եղած մարիխուանան, որն իր համար պատրաստել է անձամբ:
Այս դեպքով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: