1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկանները պայքարում են թմրամոլության դեմ

Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուկաշին գյուղի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ իր տնամերձ հողամասում ցանել է մշակումն արգելված, թմրանյութ պարունակող բույսեր:
Հուլիսի 25-ին, ժամը 14.50-ին, զննություն է կատարվել նրա հողամասում և տան բակում: Հողամասից հայտնաբերվել է 30 թուփ, որոնց վերաբերյալ տանտերը հայտարարել է, որ կանեփի բույսեր են, ինքն է աճեցրել՝ իր օգտագործման համար:
Նա նաև կամավոր ներկայացրել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 7,20 գրամ դեղնականաչավուն, չորացված-մանրացված զանգված: Ըստ նրա՝ այն կանեփից պատրաստված թմրամիջոց է, որը նույնպես պատրաստել է իր համար:
Նույն բաժնի ծառայողները նմանատիպ տեղեկություններ են ստացել նաև Փշատավան գյուղի 56-ամյա մի բնակչի մասին:
Նույն օրը զննություն է կատարվել նաև նրա տնամերձ հողամասում և բակում: Հայտնաբերվել են կանեփի բույսին նմանվող վեց թուփ, չորացված ճյուղ, ինչպես նաև տարայի մեջ լցված դեղնականաչավուն, չորացված-մանրացված զանգված:
Տանտերը հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսեր են, ինքն է աճեցրել՝ իր համար:
Երկու դեպքով էլ նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն և նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: