ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիլիջանի ոստիկանները փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ փայտանյութի ապօրինի տեղափոխման հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 8-ի սահմաններում ոստիկանները Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Իջևան քաղաքի 45-ամյա բնակչի կողահատ տախտակներով բեռնված «ԳԱԶ-3302» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել Իջևանից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: