1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տավուշի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Տավուշի բաժինների ծառայողները հայտնաբերել են փայտածուխի երեք արտադրամաս, որտեղ արտադրվող փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայում էին։ Արտադրամասերից երկուսը գործում էր Պառավաքար գյուղում։ Հայտնաբերված փայտանյութի, մի քանի տասնյակ պարկ փայտածուխի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասի գործունեությունը կասեցվել  և նշանակվել է մասնագիտական ստուգում։ Մյուսում ևս հայտնաբերվել են փայտածուխ պատրաստելու տարաներ ու 7 խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում էին։ Այս դեպքում ևս նշանակվել է մասնագիտական ստուգում։ Գանձաքար գյուղի մի արտադրամասում էլ հայտնաբերվել է փայտածուխ պատրաստելու տարաներ.  մեկը՝ փայտանյութով լցված, ինչպես և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դարձյալ արտադրամասի գործունեությունը կասեցվել է և նշանակվել մասնագիտական ստուգում։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: