1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն ու ձերբակալվել

Մայիսի 3-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով, ստուգման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 38-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մեքենան։
Մեքենան բեռնված է եղել թեփով, ինչի տակ թաքցված է եղել մոտ 3 խմ տախտակ։ Վարորդը և ուղևորը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։
Ի դեպ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո վարորդը նստել է մեքենան և փորձել փախչել։ Ոստիկաններին հաջողվել է կանխել փախուստը, ինչի ընթացքում հնչել են հայհոյանքներ, և վարորդը հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկին։
Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Եղեգնուտի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: