ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի փայտանյութ տեղափոխող երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չուներ

Ապօրինի փայտանյութ տեղափոխող երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չուներ

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին շրջագայություն կատարելիս ժամը 16.50-ին Տաթև բնակավայր տանող ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Մեքենայի թափքում շուրջ 3 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը գնել է Սյունիք բնակավայրից: Ստուգմամբ պարզվել է նաև, որ նա մեքենան վարել է առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի:
«Ֆորդ Տրանզիտը» տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: