ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տարոնի ոստիկանները պայթյունի վայրից պայթուցիչ են հայտնաբերել

Տարոնի ոստիկանները պայթյունի վայրից պայթուցիչ են հայտնաբերել

Մայիսի 22-ին հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել է, որ Նարեկացու 2-րդ փակուղու մի տնից «աջ դաստակի 3-րդ և 4-րդ մատների ամպուտացիայով, մարմնի տարբեր հատվածների, աջ ազդրի բեկորային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Նա վնասվածքը ստացել էր տան բակում՝ պայթյունի հետևանքով:
Մեկնած ոստիկաններին տուժածը հայտնել էր, որ խորդանոցում կենցաղային աշխատանքներ կատարելիս գտել է ալյումինե իրանով երկու առարկա, փորձել է քանդել, այդ ընթացքում առարկաներից մեկը ձեռքի մեջ պայթել է։
Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են «ՈՒԶՌԳՄ-74» տիպի պայթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: