ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքներ ոստիկանությունում

Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունում մեկնարկում են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։
Ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և կադրային քաղաքականության վարչությունների ղեկավար կազմը։
Դեկտեմբերի 21-ին ստուգարք հանձնեցին ոստիկանության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Նշենք, որ ստուգարքները կտևեն 5 օր, ինչին կմասնակցեն ոստիկանության բոլոր մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների պետերը։