Ոստիկանությունում շարունակվում են մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները
Շարունակվում են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։
Ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և կադրային քաղաքականության վարչությունների ղեկավար կազմը։
Դեկտեմբերի 24-ին ստուգարք հանձնեցին ոստիկանության Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզային վարչությունների և այդ վարչությունների ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Նշենք, որ ստուգարքներին կմասնակցեն ոստիկանության Երևան քաղաքի և բոլոր մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների պետերը։