Պատժի կրումից խուսափողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
08.06.2015 09:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հրաչյա Ս.-ն, ով խուսափել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. օգոստոսի 12-ին ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով նշանակած պատժի կրումից:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: