ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է

11.11.2015 18:38 Հրդեհ

Նոյեմբերի 10-ին, ժամը 08.10-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայության հերթապահից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1973 թ. ծնված Արամ Մ.-ն իրենց հայտնել է, որ Մխչյան գյուղի Պ. Սևակի փողոցի թիվ 20 տանը հրդեհ է, և ներսում տուժող կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել 1961 թ. ծնված Արթուր Գեղամյանի տան հյուրասենյակում, ինչի հետևանքով վերջինս ստացած այրվածքներից տան նախասրահում մահացել է:
Հրդեհը մարվել է ժամը 09.08-ին՝ մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: