Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 08.00-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.20-ին, Երևանի Չեխովի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.00-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել երկու «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.00-ին, Երևանի Ռուբինյանց նրբանցքում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ -330252» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ -330252»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 47-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 38-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հիվանդանոց դիմած 31-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 53-ամյա քաղաքացին հայտնել է, որ մեկ օր առաջ վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Մրգավան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը, ինչի հետևանքով վարորդը ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ջանֆիդա-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 22-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու և նրան իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդես Սպրինտերի» յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: