ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունը` ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգի հետքերով

02.10.2016 15:03 Ընտրություններ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.15-ին, Կուտական համայնքի ղեկավարի տեղակալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Խաչատրյանը 20.000 դրամ ընտրակաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Լ.-ին:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 19.25-ին, Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի բակում նույն գյուղի բնակիչ Միքայել Խաչատրյանը Լ.-ին տվել է 20.000 դրամ՝ ասելով, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք Կուտական համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ քվեարկի իր օգտին:
Լ.-ից ընդունվել է հաղորդում: Վերջինս ներկայացրել է 20.000 դրամանոց թղթադրամը, ինչը փաթեթավորվել և կնքվել է:
Նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար: