ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ծառայություն և առաքելություն. ոստիկանության պոլիկլինիկա

Շուրջ 75 տարի գործող ոստիկանության պոլիկլինիկան այսօր սպասարկում է մոտ 80 000 քաղաքացու։ Ոստիկանության բժշկական վարչության ենթակայությամբ գործող պոլիկլինիկայի այցելուներն են ոստիկանության ծառայողները, վետերանները և նրանց ընտանիքի անդամները։ Պոլիկլինիկայում գործում են վիրաբուժական, թերապեվտիկ և ստոմատոլոգիական բաժանմունքները, հիգիենիկ-համաճարակային հսկողության կենտրոնն ու դեղատունը։ Եվ բոլորի թիվ մեկ գործառույթը ոստիկանների առողջական վիճակին հետևելն է, հիվանդությունների կանխարգելումն ու, անհրաժեշտության դեպքում, բուժումը։
Այստեղ են իրականացվում ծառայողների բուժզննումը, դիսպանսեր հսկողությունը, տրվում են ուղեգիրներ հանրապետության բոլոր բուժհաստատություններ՝ ցանկացած միջամտություն իրականացնելու համար։
2020 թվականի առաջին կեսից մեր երկիր ներթափանցեց նաև նոր տեսակի կորոնավիրուսը։ Եվ ոստիկանության պոլիկլինիկայի ողջ անձնակազմը նույն պահից անցավ արտակարգ ծառայության։ Այդ շրջանում ոստիկանության պոլիկլինիկա էր այցելում օրական 250-300 պացիենտ։ Յուրաքանչյուր հիվանդին կցվել է բժիշկ, իրականացվել է համավարակով հիվանդացած ծառայողների հեռավար բուժում, այց տներ, կազմակերպվել են համապատասխան հետազոտություններ և հոսպիտալացումներ, պոլիկլինիկայում գործում էր մեկուսարան։
Այս տարվա հուլիսի 7-ից ոստիկանության պոլիկլինիկայի բուժանձնակազմն իրականացնում է ոստիկանների, վետերանների և նրանց ընտանիքի անդամների՝ կովիդի դեմ պատվաստման գործընթացը։
Ժամանակացույցի անհրաժեշտությունը պայմանավորված էր դիմողների թվի մեծ հոսքով։ Ըստ ժամանակացույցի` յուրաքանչյուր ստորաբաժանման համար նշվել է պատվաստման համապատասխան օր, երբ ոստիկանները ներկայանում են պոլիկլինիկա և պատվաստվում։ Պատվաստումից առաջ պարտադիր կատարվում է հետազոտություն։ Արտագնա պատվաստումներն իրականացվում են տվյալ ստորաբաժանման բուժկետի անձնակազմի օգնությամբ։ Պատվաստող բուժանձնակազմը վերապատրաստվել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում։ Բոլոր մասնագետներն անցել են սեմինար-պարապմունքներ։ Ոստիկանության կրթահամալիրում՝ 1 օրում, ոստիկանության պոլիկլինիկայի անձնակազմը պատվաստեց մոտ 300 ծառայողի։ Մինչ այդ պատվաստվել է ոստիկանության շուրջ 1000 ծառայող, սակայն ըստ պատվաստվել ցանկացողների մեծ հոսքի՝ սպասվում է ևս մի քանի հազար անձի պաստվատման գործընթաց։ Այս խմբում են միայն ոստիկանները, ոստիկանության վետերաններն ու նրանց ընտանիքների անդամները։
Ոստիկանության պոլիկլինիկան կազմակերպում է նաև ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների պատվաստման գործընթացը՝ ծառայության վայրերին մոտ գտնվող բժշկական կենտրոններում։
Մեր երկրի համար ծանր շրջանում ոստիկանության բժշկական վարչության և պոլիկլինիկայի բազմաթիվ ծառայողներ ու բուժաշխատողներ այս մեծ ծավալի աշխատանքից զատ, ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին. մասնակցել են Բերձորի, Շուշիի և Մարտակերտի շրջանի պաշտպանական գործողություններին։
Սա ոստիկանության պոլիկլինիկայի ահռելի աշխաանքի մի փոքր մասն է միայն։ Բուժանձնակազմը բարձր պրոֆեսիոնալիզմով ու բժշկի երդմանը հավատարիմ` շարունակում է իր մարդասիրական առաքելությունը, որը ծառայություն է ոչ միայն հանուն գործընկերների առողջության, այլև իրավակարգի պահպանման և հասարակական կարգի ապահովման։
Երկրի ներքին անդորրի ու հասարակության անվտանգության երաշխավորը ոստիկանն է, ոստիկանների առողջության ու գործունակության երաշխավորը` մեր բժիշկները։
Շնորհակալություն բուժանձնակազմին՝ նվիրյալ աշխատանքի համար և բարի ծառայություն, որի նպատակը մարդու կյանքն ու առողջությունն է։