ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Փորձել էին գողանալ «Պորշ»-ի լուսարձակները, բայց ոստիկանները հետապնդել ու բռնել էին

21.07.2020 16:06 Գողություն

Հուլիսի լույս 18-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Բաբաջանյան փողոցում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները փորձում են գողանալ։ Ահազանգը ստանալուն պես նշված հասցե մեկնեցին բաժնում հերթապահող քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները։ Հաղորդումը փոխանցվեց նաև տարածքում ծառայություն իրականացնող պարեկայիններին։ Ոստիկանական կարգախմբերը դեպքի վայր հասնելուց հետո սկսեցին հետապնդել կասկածվողներին։ Երիտասարդներին հեռու փախչել չհաջողվեց։ Նրանք Իսակովի պողոտայում բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Պարզվեց, որ մայրաքաղաքում բնակվող 30 և 25-ամյա անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են գողանալ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները, սակայն, իրենց կամքից անկախ,    հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: